Հայտնի է՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով հայ-թուրքական սահմանագիծը հիմնականում կրկնում էր սահմանազատման գիծը` համաձայն Հայաստանի համար ստրկացուցիչ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի, որը ստորագրվել էր «նոր» քեմալական Թուրքիայի նորաստեղծ բանակի հետ դաշնակցական կառավարության անհաջող պատերազմից հետո (ավելի մանրամասն տեղեկությունների համար՝ տես. Крылов А. Границы Армении в XX-XXI веках // Россия и новые государства Евразии. 2022. № 1 (54). С. 86-101)։