Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ (31 դեկտեմբերի, 2025 թ.) Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ամանորի խորախորհուրդ այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Տարեմուտի սեմին Բարձրյալից հայցում ենք խաղաղություն համայն աշխարհին, խաղաղություն մեր հայրենիքին, խաղաղություն խռովահույզ մեր ողջ ժողովրդին։ Անցնող տարին