Զելենսկին, Մակրոնը և Սթարմերը ստորագրել են Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման մտադրության մասին հռչակագիր
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի առաջնորդներն այսօր Փարիզում հռչակագիր ստորագրեցին՝ հրադադարի հաստատումից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքի համար բազմազգ ուժերի տեղակայման մտադրության վերաբերյալ:
Ուկրաինային աջակցել կամեցող արևմտյան առաջնորդներն այսօր Փարիզում հանդիպում էին նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ համաձայնեցնելու անվտանգության այն երաշիքները, որ կարող են տալ Կիևին՝ Ռւսաստանի հետ հնարավոր խաղաղության գործարքի դեպքում։ Ի թիվս տասնյակ ղեկավարների, Ֆրանսիա են մեկնել Մեծ...
