«Անցած գիշեր Թեհրանում և որոշ այլ վայրերում մի խումբ ջարդարարներ եկել և ավերում էին իրենց իսկ երկրին պատկանող շենքերը՝ միայն նրա համար, որ ԱՄՆ նախագահի սիրտը գոհանա, ուրախանա։ Քանի որ նա մի անհեթեթ խոսք է ասել, որ եթե Իրանի կառավարությունն այսինչ բանն անի, ես կգամ և ձեր կողմը կբռնեմ՝ խռովարարների և երկրի համար վնասակար մարդկանց կողմը։ Եվ նրանք էլ իրենց հույսը դրա վրա են դրել: