Թող ժողով անեին հինգ, տասը, տասնհինգ եպիսկոպոսով, հայր սուրբով, քահանայով եւ բարենորոգման առաջարկ ներկայացնեին՝ կադրային փոփոխություն, կաթողիկոսի հետ կապված ընտրական գործընթաց եւ այլն։ Այդ ամեն ինչը թող անեին։ Բայց այդ պահից, երբ իրենք միանում են շատ ստոր, հակապետական, հակաեկեղեցական արշավի, նախկին գործող այդ վարչապետի ձեռամբ՝ դառնալով ձեռքի գործիք, նրա քաղաքական եւ անձնական նկրտումներին իրենք եւս, ոնց որ այդ մարդն է, դառնում են ոչ լեգիտիմ, անհեռանկար, անվավեր։