Հայրենիքի ու Մայր Եկեղեցու շահերից բնավ չբխող, հարափոփոխ հիմնավորումներով ուղեկցվող այս գործընթացները, որ հանիրավի բզկտում են մարդկանց սրտերն ու հոգիները, վիրավորում հավատքը, քայքայում արժեհամակարգը, որևէ առնչություն չունեն Աստծո, Նրա խոսքի և Քրիստոսի Մարմնի հետ, որ Նրա Սուրբ Եկեղեցին է։