Ամենքս այս գիտակցությամբ մնանք անսասան և շարունակենք յուրաքանչյուրս մեր առաքելությունը՝ ի փառս Աստծո, ի շահ մեր Հայրենիքի և ի պայծառություն մեր Մայր Եկեղեցու. Հարություն վարդապետ Կիրակոսյան
Որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ որդիական սիրով իմ անվերապահ նվիրումն ու հավատարմությունն եմ հայտնում քրիստոսակերտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր Սուրբ Եկեղեցու ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսին: