Թուրքիայի Սիվաս նահանգի Ալթընյայլա շրջանում ձմեռը երբևէ նման ձևով չի եղել․ առատ ձյան տեղումների և ձնաբուքի հետևանքով շրջանը մինչև 3 մետր բարձրությամբ ձյան հաստ շերտով է պատվել։ Մի շարք գյուղերի ճանապարհներ փակվել են, իսկ գյուղացիները դժվարություններ են ունեցել իրենց առօրյա գործունեության մեջ։