ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ լրագրողների այն դիտարկումների հետ, թե Թուրքիայի արտգործնախարարը իր հայտարարությամբ ակնարկել և կամ անոնսել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու Թուրքիայի կանխատրամադրվածության մասին։ Այդ մասին նա ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։