Հասուն հասարակություններում կուսակցությունների նախընտրական ծրագրերը չեն հանդիսանում քարոզչական կարգախոսների ժողովածու․ դրանք ունեն հստակ քաղաքական, ինստիտուցիոնալ և բարոյական նշանակություն։ Նախընտրական ծրագիրը նախևառաջ պայմանագիր է կուսակցության և ընտրողի միջև։ Այն սահմանում է, թե առաջիկա ընտրական շրջանում ո՞ր խնդիրներն է տվյալ քաղաքական ուժը ճանաչում որպես առաջնահերթ և ի՞նչ գործիքներով ու միջոցներով է իրականացնելու հռչակված նպատակները։