Antifake.am-ի «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Անտիֆեյքի» գխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը և ընթերցեց 9 օր առաջ հացադուլ հայտարարած Սամսոնյանի նամակը «Արմավիր» ՔԿՀ-ից։