Pinaka հրթիռների առաջին խմբաքանակն առաքվել է Հայաստան. The Times of India
Կիրակի օրը Հնդկաստանի Նագպուր քաղաքում տեղի է ունեցել Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռների առաջին խմբաքանակի՝ Հայաստան առաքման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ տեղեկացնելով, որ Հայաստան զենքի առաքումը ազդարարող արարողությանը ներկա է եղել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։
Դիմելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ սպառազինության առաքումը Հայաստան «շրջադարձային պահ է Հնդկաստանի ռազմական...
