Երբ հանրային տարբեր շրջանակներ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են սահմանադրական կարգը խախտելու, օրենքը բացահայտորեն արհամարհելու, Եկեղեցու գործերին միջամտելու, Կաթողիկոսի դիրքն ու կարգավիճակն առոչինչ ճանաչելու, կարգալույծ թեմի առաջնորդին կրկին պաշտոնի վերադարձնելու մեջ, շատերը դա դիտարկում են միայն ներհայաստանյան գործընթացների համատեքստում։ Սակայն չպետք է անտեսել այն զուգահեռները, որոնք հուշում են, որ ինչ-որ առումով գործ ունենք գլոբալ քաղաքական վարքագծի