Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետը
Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:Հայաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին հնդկական զենքի երեք խոշորագույն ներկրողներից մեկն է, ավելի վաղ նշել է հնդկական ANI գործակալությունը:The Times of India պարբերականը նախորդ ամիս հաղորդել էր, որ Pinaka հրթիռների առաջին խմբաքանակն առաքվել է Հայաստան:
