Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունվարի 29-ին և 30-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ: Այցերի շրջանակներում ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները: Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են