ԱՄՆ-ն Չինաստանի հետ ծովային աճող մրցակցության պայմաններում քննարկում է Թուրքիայի հետ ռազմածովային համագործակցության հնարավորությունները։ Բրիտանական «Middle East Eye»-ի լրատվակայքի հաղորդմամբ՝ Վաշինգտոնը հետաքրքրված է Թուրքիայի ժամանակակից նավաշինարանների, ռազմական նավերի արտադրական ներուժի և մասնագետների հնարավորություններով։