«Հայ Առաքելական Եկեղեցուն հավատարիմ այլ հոգևորականներ ևս ենթարկվել են սպառնալիքների ու բռնությունների, սակայն դեռևս չեն կալանավորվել։ Նրանց թվում է նաև մեր Եկեղեցու գլուխը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վարչապետ Փաշինյանը հրապարակայնորեն նրան անվանել է «ազգային անվտանգության սպառնալիք»։ Նրա դեմ պետական հովանավորությամբ իրականացվում է հակասահմանադրական արշավ՝ նրան պաշտոնավարումից հեռացնելու և քաղաքականորեն ենթարկվող հոգևորականով փոխարինելու նպատակով»։