ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ի հերթական նիստում քննարկել է ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախաձեռնության հեղինակ Վահե Ղալումյանի տեղեկացմամբ առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածը լրացնել նոր՝ 6-րդ մասով,