Պատճառը առաջիկա ընտրություններն են, որոնց մոտենալուն ընդառաջ՝ թուրք-թաթարական տանդեմը արտակարգ աշխուժություն է ցույց տալիս եւ, մինչեւ անգամ, Էրդողանն է խոստանում 10 միլիոն դոլար նվիրել Նիկոլի տիկնոջը՝ «կարիքավորներին օգնելու համար», մինչ Եվրոմիությունն արդեն ուղարկել է 15 միլիոն եվրո, որը չգիտենք ո՞վ է ծախսելու եւ ի՞նչպես: Այս ընթացքով, ինչպես տեսնում ենք, արտաքին ուժերը ավելի շահագրգռվածությամբ են մոտենում մեր ընտրություններին, քան մեր ընտրողները: