Քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ զրույցում փաստեցինք, որ «Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում ամրագրված է, որ Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի վիճակը մնացել է անկայուն, մտահոգություններ կան ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, Արմեն Վարդանյանն արձագանքեց. «Այն, որ ՀՀ-ում ժողովրդավարության հետընթաց կա, դա փաստ է, որովհետեւ՝ օրինակ՝ 2018, 2019, 2020 թվականների ազատությունները, որ կային, հիմա չկան»։