TRIPP-ը, Մոսկվայի հաշվարկները եւ Արեւմուտք–Ռուսաստան դիմակայության խորացող հետեւանքները Երեւանի համար Վերջին շրջանում Հայաստանի շուրջ ձեւավորվող քաղաքական դիսկուրսը դուրս է գալիս երկկողմ հարաբերությունների նեղ շրջանակից՝ աստիճանաբար տեղափոխվելով գլոբալ աշխարհաքաղաքական հակադրությունների լայն համատեքստում։ ԱՄՆ–Ռուսաստան դիմակայության նոր փուլը, Եվրամիության դերակատարության վերաիմաստավորումը եւ Հարավային Կովկասի հաղորդակցային նախագծերի նկատմամբ աճող հետաքրքրությունը Հայաստանը դարձնում են ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջբեւեռային մրցակցության զգայուն