Պետք է խոստովանեմ, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի կերպարն ինձ համար համակրելի է: Իմ պահպանողական հայացքներին համահունչ է, որ ԱՄՆ-ում կա բարձրաստիճան մի ղեկավար, որը հաստատուն է իր քրիստոնեական համոզմունքների մեջ, ու դատելով նրա ելույթների համատեքստից, օրինակ, համարում է, որ ամուսնությունը միություն է տղամարդու եւ կնոջ միջեւ: Ես համաձայն եմ նման մոտեցման հետ, ինչն, իհարկե,