Յունիբանկը միացել է Հայ-բրիտանական գործարարության պալատին (ABBC)՝ որպես A-մակարդակի անդամ, ինչը բանկի համար կարևոր քայլ է միջազգային համագործակցության ամրապնդման և համաշխարհային գործարար համայնքի հետ ակտիվ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։ ABBC-ին անդամակցելով՝ Յունիբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու միջազգային բիզնեսի զարգացմանը, խրախուսելու օտարերկրյա ներդրումները, նպաստելու բարենպաստ և թափանցիկ գործարար միջավայրի ձևավորմանը: Հայ-բրիտանական գործարարության պալատի առաքելությունն է զարգացնել