Շիրակի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են Գյումրի քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանի անմիջական հարևանությամբ գտնվող շենքերից մեկի բնակարանում կատարված գողությունը։ Հունվարի 29-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ տանտերերը աշխատանքի էին, անհայտ անձինք համարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը և հափշտակել ոսկյա զարդեր, թանկարժեք ժամացույցներ ու 1900 եվրո։ Դեպքից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 5-ին, ոստիկանները հայտնաբերել