Նիկոլական քարոզչության մասին ասվում է, որ այն վիրավորում է նորմալ մարդկանց ինտելեկտը. վերջերս նման բան ասաց նաեւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Դրա մեջ խորը իմաստ կա: Երբեմն մի տեսակ ամաչում ես անդրադառնալ իշխանական եւ իշխանամերձ քարոզիչների ասածներին, որովհետեւ կթվա, թե այդ անհեթեթություններին լուրջ ես վերաբերվում: Բացառված է, որ որեւէ հայ հոգեւորական, ավելին՝ ճեմարան ավարտած որեւէ անձնավորություն