«Մեր առաջին արտադրամասը հիմնեցինք Շուշիում և նպատակ ունեինք այլ շրջաններում էլ բացել, ընդգրկել կանանց։ Մեր հազարամյա ավանդն ու մշակույթը, Արցախի գորգագործության համբավը խլել էին մեր ձեռքից, և Արցախը պետք է տեր կանգներ իր հազարամյա մշակույթին, ու կարճ ժամանակահատվածում 5 արտադրամաս հիմնեցինք»,- 168TV-ի հետ զրույցում ասաց «Արցախ կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը։