Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ դուրս եկած խռովարար եպիսկոպոսները՝ «Կճոյան&company»-ն, շատ վաղուց պիտի կարգալույծ արված լինեին։ Այսպիսի կարծիք հայտնեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով Հայ Առաքելական Եկեղեցու հետապնդումների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում հարուցելու թեմայի շուրջ։