Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում այս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից մեկը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանին հարցրեց՝ ինչո՞ւ հնարավոր չէ բոլոր ընդդիմադիրները միավորվեն ու սև և սպիտակի բաժանող իշխանությանը հեռացնեն։ Նա նաև հարցրեց՝ ինչպե՞ս են պատկերացնում Արցախի հարց լուծումը։ «Երկրորդ հարցից սկսեմ․ պատասխանը միանգամից ասեմ, որ Արցախի հետ կապված հարցի հիմնական լուծման ուղին