Հայաստանի ազգային հավաքական նոր տեղափոխված 70 կգ քաշային բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը Սոֆիայում այսօր մեկնարկած Ստրանջայի հեղինակավոր միջազգային մրցաշարի մեկնարկային մենամարտում պարտության մատնեց Չեխիայի ներկայացուցիչ Սոկեսա Կելվինին։ Հայ բռնցքամարտիկը, որն իր մարտավարման ոճով նման է հորը՝ հանրաճանաչ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին, իր արագաշարժության ու տեխնիկայի հաշվին շանս չտվեց մրցակցին։ Ավելին, Հարությունը դեռեւս առաջին ռաունդում, երբ դեռ ընդամենը