«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած հրամանագրի համաձայն՝ կառավարությունն արգելել է մշտական բնակության իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիներին աշխատել որպես առաքիչ, տաքսու վարորդ և էքսկուրսավար։ Հրամանագրով հաստատվել են աշխատանքային ներգաղթյալներին և ինքնազբաղված օտարերկրացիներին աշխատանքային թույլտվություն տրամադրելու կանոնները։