168․am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ չնայած տևական սպառնալիքներին, Իրանի համար պատերազմն անսպասելի սկսվեց՝ բանակցային գործընթացի կիզակետում, կողմերի շփումների ընթացքում, ինչն այս բանակցությունները լիարժեք տապալում է, փակելով դուռը բանակցությունները վերսկսելու հնարավորության առջև։ Նրա խոսքով, դատելով հարվածների աշխարհագրությունից և ընդհանուր առմամբ՝ ավելի լայն քաղաքական միտումներից, այս հարձակումը վաղուց ծրագրված բնույթ էր կրում։