Թուրքիայի ընդդիմադիր «Լավ կուսակցության» (İYİ Parti) ղեկավար Մուսավաթ Դերվիշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի դառնա «հաջորդ Իրան»՝ արձագանքելով այն քննարկումներին, թե Իսրայելի հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան։ Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունեցած Դերվիշօղլուն քննադատել է այն շրջանակներին, որոնք նման սցենարներ են շրջանառում՝ ընդգծելով, որ դա ոչ թե վերլուծություն, այլ որոշ ուժերի ցանկությունն է։