Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարի հետ
Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջաննաթիի հետ: Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Ջաննաթին բարձր է գնահատել հայ - իրանական պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերությունները և հայկական համայնքի դերն Իրանում: Ալի Ջաննաթին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Երևանի Կապույտ մզկիթը ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար... Читать дальше...