Զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվեց Արիության մեդալով
Հակառակորդի կողմից հայ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քննչական կոմիտենի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
«2015 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող Արման Մայիսի Եփրեմյանը», - փոխանցում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, կատարվում է նախաքննություն:
