Добавить новость
smi24.net
Все новости
Июнь
2015

Մինչև աուդիտի եզրակացությունը կառավարությունը իր վրա կվերցնի հոսանքի թանկացման բեռը․ նախագահ

0
Մինչև «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում (ՀԷՑ) աուդիտի եզրակացությունը Հայաստանի կառավարությունը իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկրի տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ այսօր անցկացրած խորհրդակցության ժամանակ:


«Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, և սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում և շատ կարևոր խնդիր: Դա լուծել է պետք», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցներիհետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սարգսյանը:


Նրա խոսքով՝ եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, «ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով»:


«Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:


 


Առավել մանրամասն տե՛ս այստեղ


 














Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *