Добавить новость
smi24.net
Все новости
Июль
2015

Հայաստանի բյուջեն կստանա լրացուցիչ 10 մլն դոլար 3.3 մլրդ դոլարի արտահանման դեպքում. Ճշմարիտյան

0
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բյուջեն կստանա լրացուցիչ 10 մլն դոլար` մինչև 3.3 մլրդ դոլար արտահանման աճի պայմանով, հինգշաբթի կառավարության նիստին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

«Բյուջեն կստանա լրացուցիչ 10 մլն. դոլար, եթե մինչև 2020 թվականը արտահանման ծավալները կազմեն 2.8 մլրդ դոլարից մինչև 3.3 մլրդ դոլար, այսինքն ՀՆԱ–ի 19 տոկոսը, ինչը և նախատեսվում է 2014-2025 թթ. ռազմավարական զարգացման ծրագրով։ Ընդ որում, այդ ցուցանիշն այսօրվա դրությամբ ՀՆԱ–ում հասնում է 10-12 տոկոսի», – ասել է նախարարը։

Ճշմարիտյանը հայտնել է, որ արտահանման խթանման համար ենթադրվում է ստեղծել առևտրային ներկայացուցչություններ 6 պետություններում։

«Արտահանման խթանումը  նաև ներառում է Ազգային ենթակառուցվածքների որակի արդիականացում, ինչպես նաև Ազգային չափանիշների ինստիտուտի հնարավորությունների ընդլայնում», – ասել է Ճշմարիտյանը։

Նա նշել է, որ 2019 թվականին նախատեսվում է ունենալ ամենաքիչը 2 լաբորատորիա, որոնք կհամապատասխանեն ISO միջազգային չափանիշներին։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2014 թվականին արտահանման ծավալը կազմել է շուրջ 1519.3 մլն դոլար` ավելանալով 2.7 տոկոսով, իսկ ներմուծմանը` շուրջ 4401.6 մլն դոլար` ավելանալով 0.4 տոկոսով։ Արդյունքում, բացասական սալդոն ներքին առևտրային հաշվեկշիռը կազմել է 2882.3 մլն դոլար։ Ընդ որում, Հայաստանում ՀՆԱ–ի արտահանման մասնաբաժինը 2014 թվականի ընթացքում կազմել է 13.8 տոկոս։

Այդ թվում ԱՎԾ–ի տվյալներով` արտահանման ծավալը 2015 թվականի հունվար–մայիս ամիսներին կազմել է շուրջ 488.6 մլն դոլար` նվազելով 15.2 տոկոսով, իսկ ներմուծմանը` շուրջ 1070.2 մլն դոլար` նվազելով 38 տոկոսով։ -0-














Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *