ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այսօր ասել է, որ հասարակությունը շատ լուրջ արձագանք ունի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի նկատմամբ:
Այս մասին Նարինե Հովհաննիսյանն ասել է ԿԳՆ-ում հրավիրված ասուլիսում՝ նվիրված մրցույթի այս տարվա արդյունքներին եւ հաղթողներին:
«Մրցույթն ասես միանում է առարկայական օլիմպիադաներին, եւ սրա նպատակն է խրախուսել երեխաներին, հայտնաբերել շնորհալիներին եւ մաթեմատիկա առարկայի նկատմամբ նոր վերաբերմունք ստեղծել»,- ասել է Նարինե Հովհաննիսյանը:
«Որպեսզի երեխաները հասկանան, որ կրթությունն իրենց ճանապարհն է եւ կրթության միջոցով կարող են կայանալ, շատ կարեւոր է, որ փոքր տարիքից իրենց գիտելիքները փորձարկեն: Այս մրցույթով երեխաները հնարավորություն են ստանում միջազգային մեծ շարժման մասնակից դառնալու»,- իր հերթին ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:
Նա հավելել է, որ «Այբ» հիմնադրամը միշտ կանգնած է այն դպրոցների ու այն երեխաների կողքին, որոնք ազնիվ են անցնում այս ճանապարհը:
Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցի աշակերտ, «Կենգուրու 2015»-ի հաղթողներից Էրիկ Մելիքյանը նշել է, որ շատ կարեւոր է քրտնաջան աշխատանքը եւ ինքը համոզված է, որ հաղթել է հենց դրա շնորհիվ:
Այս տարի «Կենգուրու» մրցույթին մասնակցել է 3-12-րդ դասարանների 44 981 աշակերտ ՀՀ բոլոր մարզերի եւ Արցախի 1068 դպրոցներից: Մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել եւ պատվոգրի ու խրախուսական մրցանակի արժանացել 461 աշակերտ, եւս 924 աշակերտ ստացել է խրախուսական մրցանակ։
Амурская область оказалась в числе аутсайдеров по качеству дорог
Аномальная жара: До +41 °С в Чечне и Ингушетии, +30 °С в Карелии и Архангельске
Алтайский край оказался одним из антилидеров по качеству автодорог
Коми, Камчатку, Архангельскую, Иркутскую, Калужскую, Костромскую, Курскую, Свердловскую и Оренбургскую области эксперты отнесли к регионам, где на осенних выборах "протестный потенциал выше среднего", говорится в докладе...
О результатах служебной деятельности отдела лицензионно-разрешительной работы по городу Королеву Главного Управления Росгвардии по Московской области по итогам работы за 6 месяцев 2025 года.
LG CINEBEAM S: ПОГРУЖЕНИЕ В ПРОСМОТР И УНИВЕРСАЛЬНОСТЬ ИСПОЛЬЗОВАНИЯ
Специалисты Нацпроектстроя – в фотовыставке ко Дню Строителя