Добавить новость
smi24.net
Все новости
Июль
2015

Էդգար Մանուկյանը՝ IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար

0

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է Էդգար Մանուկյանը:

«Էդգար Մանուկյանը IDeA -ի փորձառու թոփ-մենեջերներից է: Նա Հայաստանում մեր ծրագրերի իրականացման թիմին միացել է 2012 թվականից»,- ասել է IDeA-ի հիմնադիրը հանդիսացող  RVVZ ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Էդգար Մանուկյանի կարեւոր ձեռքբերումներից է UWC Dilijan միջազգային քոլեջի շինարարական գործընթացի հաջող ղեկավարումը: Մենք հաջողություններ ենք մաղթում Էդգար Մանուկյանին եւ IDeA-ի ամբողջ թիմին»,-ասել է RVVZ եւ IDeA  հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

Արմեն Գեւորգյանը, ով IDeA  հիմնադրամը ղեկավարում է 2014թ. նոյեմբերից,  որոշել է ակադեմիական արձակուրդ վերցնել՝ Հարվարդի համալսարանում «General management program» («Ընդհանուր մենեջմենթ») ծրագրով ուսանելու համար:

Վերոնիկա Զոնաբենդն ու Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն են հայտնում Արմեն Գեւորգյանին՝ IDeA-ի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար եւ հաջողություն են մաղթում նրա ձեռնարկումներում:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *