Այն նվիրված էր քաղաքային համայնքների կայուն զարգացման խնդիրներին եւ կրում էր «Քաղաքների հնարավորությունների ընդլայնում. սոցիալական նորարարություն` հանուն քաղաքային կայուն զարգացման» խորագիրը: Համաժողովը միավորել էր պետական, ոչ առեւտրային եւ գործարար շրջանակները ներկայացնող ավելի քան հինգ տասնյակ փորձագետների՝ հետխորհրդային երկրներից, Գերմանիայից եւ Թուրքիայից։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ կազմակերպիչները՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը, BMW Foundation Herbert Quandt հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարկուս Հիպը եւ MitOst ասոցիացիայի տնօրեն Դարիուս Պոլոկն ընդգծեցին նման քննարկումների եւ միջազգային առաջատար փորձի փոխանցման կարեւորությունը քաղաքների հետագա զարգացման տեսանկյունից: [[gallery1]] Որպես համաժողովի հիմնական բանախոս հանդես եկավ դանիական «Gehl Architects» ընկերության տնօրեն Ռիկարդո Մարինին՝ անդրադառնալով ժամանակակից զարգացած քաղաքների եւ քաղաքային համայնքների առաջընթացի միտումներին ու հեռանկարներին: Նա ընդգծեց սոցիալական նորարարությունների դերը քաղաքների վերափոխման գործընթացում: Համաժողովի երկրորդ օրը մասնակիցներն անցկացրեցին Դիլիջանում եւ Քութայիսում, որոնք ընտրվել էին որպես կովկասյան տարածաշրջանի ինտենսիվ զարգացող քաղաքներ։ Դիլիջանում հյուրերն այցելեցին UWC Dilijan քոլեջ, սոցիալական բնակարանաշինության ASBA հիմնադրամ, «Թումո» եւ Դիլիջանի համայնքային կենտրոններ: Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում համաժողովի մասնակիցներին միացան նաեւ քաղաքային իշխանությունների, ինչպես նաեւ քաղաքում կրթական եւ զարգացման այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: [[gallery2]] Մեկնաբանելով համաժողովի արդյունքները՝ IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը նշեց.
«Ժամանակակից քաղաքները պետք է բացահայտեն իրենց ներուժը՝ բնակիչներին, շահագրգիռ տարբեր կազմակերպություններին տրանսֆորմացիոն գործընթացներում ներգրավելու միջոցով, զարգացնեն քաղաքի յուրօրինակ կողմերը, մարդկային կապիտալը, պահպանեն պատմամշակութային ժառանգությունն ու բնությունը: Արդյունավետ երկխոսությունն ու պետական-մասնավոր համագործակցության հարթակի ձեւավորումը կայուն սոցիալական տրանսֆորմացիաների իրականացման կարեւոր պայման են»:
Steam for Chromebooks is getting axed in 2026 instead of exiting its 4-year beta
Mafia: The Old Country получила положительные оценки в Steam
The US Air Force wants to test blowing up Cybertrucks because 'it is likely the type of vehicles used by the enemy may transition to Tesla Cyber trucks'
Modders are trying their hardest to add an NVMe SSD to the Switch 2, which is both impressive and something I'm not going to do