Добавить новость
smi24.net
Все новости
Октябрь
2025

Ամփոփվել են «Հայորդի» ճամբարին նվիրված թեստ-խաղի արդյունքները

0

Մեդիամաքսն ու IDBank-ը ամփոփել են «Հայորդի» ճամբարին նվիրված թեստ-խաղի արդյունքները:

Թեստ-խաղը դիտվել է 877 անգամ եւ ունեցել է 123 մասնակից, որոնցից գրանցվել են 39-ը:

Բոլոր 8 հարցերին չի պատասխանել ոչ մի մասնակից:

7 հարցի ճիշտ է պատասխանել 14 գրանցված մասնակից՝ Գոհար Գասպարյանը, Անժելա Թադեւոսյանը, Սիլվա Բաղդասարյանը, Արմինե Հարությունյանը, Լիլիթ Պետրոսյանը, Յակով Սեյրանյանը, Հասմիկ Մարկոսյանը, Նելլի Թումանյանը, Մարինե Գասպարյանը, Լուսինե Մինասյանը, Հռիփսիմե Մայիլյանը, Շահանե Իսախանյանը, Անահիտ Ռաֆայելյանը եւ Թամարա Խաչատրյանը:

Նրանց միջեւ անցկացված «կույր վիճակահանությամբ» ընտրվել է Նելլի Թումանյանը` նա կստանա Գաբրիել Գեւինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գիրքը: 

Ստորեւ ներկայացված են մրցանակային թեստ-խաղի ճիշտ պատասխանները:

Ե՞րբ է սկիզբ դրվել «Հայորդի» նախաձեռնությանը

2020 թվականի պատերազմից հետո 

Ի՞նչ նպատակով է ստեղծվել «Հայորդի» ամենամյա ճամբարը.

Միավորելու եւ աջակցելու պատերազմում զոհվածների ընտանիքների երեխաներին  

Որտե՞ղ է տեղակայված «Հայորդի» ճամբարը

Հանքավան 

Քանի՞ երեխա է 2025 թվականին մասնակցել «Հայորդի» ճամբարին

330 

Ճամբարի մասնակցության համար յուրաքանչյուր երեխայի ծախսերը կազմում են. 

50 000 դրամ 

Idram-ի եւ IDBank-ի թիմերն ի՞նչ դասընթացներ են կազմակերպում ճամբարականների համար․

Ֆինանսական գրագիտության  

Ե՞րբ է նշվել «Մի դրամի ուժը» նախաձեռնության 5-ամյակը․

2025 թվականի սեպտեմբերին

Քանի՞ անգամ է «Հայորդին» դարձել «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու

Երեք անգամ















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *