Փաստաբան․ Արամ Մանուկյանը պատշաճ բուժօգնություն չի ստանում
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արամ Մանուկյանի վիճակը, փաստաբան Ինեսա Պետրոսյանի փոխանցմամբ, շարունակում է մնալ ծանր: Պավել Մանուկյանի որդին երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնից այստեղ տեղափոխվեց այն բանից հետո, երբ դատարանը բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը նրան կալանավորելու մասին: Փաստաբանի խոսքով, Արամը դատապարտյալների հիվանդանոցում պատշաճ բուժօգնություն չի ստանում և անմխիթար վիճակում է գտնվում: «Ամբողջ այդ սենյակը գտնվում էր խոնավության մեջ... Читать дальше...
