Добавить новость
smi24.net
Новости по-русски
Январь
2026

Մխիթար Հայրապետյանն ընդգրկվել է 2026-ի «Government AI 100» ցանկում

0

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգրկվել է միջազգային Apolitical հարթակի կողմից կազմված «Government AI 100» 2026 թվականի ցանկում:

Այն ներկայացնում է պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության զարգացմանն ուղղված քաղաքականությունների ձեւավորման եւ արդյունավետ իրականացման գործում առանցքային դեր ունեցող ամենաազդեցիկ 100 առաջնորդներին։

Ցանկը ձեւավորվել է բազմափուլ գնահատման եւ ընտրության գործընթացի արդյունքում՝ ընդգրկելով այն պաշտոնյաներին եւ քաղաքականություն մշակողներին, որոնց ռազմավարական տեսլականը եւ գործունեությունը նպաստել են արհեստական բանականության համակարգային կիրառմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը եւ պետական կառավարման համակարգում նորարարական լուծումների ներդրմանը։















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *