Հանրահավաք Փարիզում Հայաստանի դեսպանատան դիմաց
«Հայկական վերածնունդ»-ի հաղորդագրության համաձայն՝ ելույթ ունեցողները պահանջել են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու «Հայաստանի մեջ քաղաքական բոլոր բանտարկյալների ու Ժիրայր Սեֆիլյանի ազատելը», հատուկ պահանջ է ներկայացվել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին սննդով ու էլեկտրականությամբ ապահովելու վերաբերյալ:
Հանրահավաքի մասնակիցների անունից կազմակերպիչները իրենց պահանջները նամակի տեսքով փորձել են ներկայացնել Հայաստանի դեսպանին, սակայն դեսպանատան առջև կանգնած ոստիկանները պնդել են, թե շենքը դատարկ է, և նամակը պետք է ուղարկել փոստով:
