Добавить новость
smi24.net
Новости по-русски
Июль
2016

Հայկական ստարտափները կարող են դիմել French Tech Ticket ծրագրին

0

Հայկական ստարտափները կարող են մասնակցել French Tech Ticket ծրագրին, որի շրջանակում ընտրված 70 ստարտափներին հնարավորություն կընձեռվի 1 տարի ժամկետով միանալ Ֆրանսիայում գործող 41 ինկուբատորներից մեկին:

Հունվարին մեկնարկող ծրագիրը նախատեսված է ոչ ֆրանսիացի ձեռներեցների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց ստարտափը Ֆրանսիայում:

Ծրագրի վերջնաժամկետը օգոստոսի 24-ն է: Հայտը հասանելի է այստեղ:

Կարող են դիմել այն թիմերը, որոնք ունեն 2-3 անդամ, անգլախոս են, ունեն ստեղծման կամ զարգացման փուլում գտնվող ստարտափ: Ստարտափի հիմնադիրները պետք է պատրաստ լինեն ապրել Ֆրանսիայում մեկ տարի շարունակ եւ իրենց ամբողջ ժամանակը տրամադրել տվյալ ստարտափի զարգացմանը:

Ինչ վերաբերում է ֆինանսական օժանդակությանը, ապա թիմերից յուրաքանչյուրը 1 տարվա համար կստանա €45 հազ., որից €20 հազ-ը՝ անձնական ծախսերի, իսկ €25 հազ-ը՝ պրոֆեսիոնալ ծախսերը հոգալու համար:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *