Добавить новость
smi24.net
Новости по-русски
Июль
2016

Ոստիկանությունը հերքում է ռուսական ռազմակայանից զինված զինծառայողի փախուստի մասին տեղեկությունը

0

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը Facebook-յան իր էջում, մասնավոպես, գրել է, որ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։

«Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը», – նշել է Ահարոնյանը։

Նրա խոսքով` նշվել է նաև, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից:

«Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել: Զանգվածային լրատվամիջոցներին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված տեղեկություններով չսրել իրավիճակը», – ընդգծել է Ահարոնյանը։ –0–















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *