Հռիփսիմե Խուրշուդյանի Լոնդոն-2012-ի դոպինգ-թեստը դրական է եղել
Ըստ ֆեդերացիայի հաղորդագրության՝ 11 ծանրորդի դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել: Այդ մարզիկների թվում է նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), որն Օլիմպիադայի ժամանակ նվաճել էր բրոնզե մեդալ:
Ավելի վաղ դրական արդյունք էր ցույց տվել նաեւ Խուրշուդյանի 2008 թվականի Պեկինի խաղերի փորձանմուշը:
Նշվում է, որ նա չի կարող մասնակցել միջազգային մրցաշարերի, մինչեւ այս գործերի քննությունների ավարտը:
