Հայտնաբերվել է ռումբերի մասին կեղծ ահազանգերի հեղինակը
«Պարզվել է, որ նշված օրը ՀՀ քաղաքացի, 1987 թվականին ծնված Սարգիս Ռուբենի Սաֆարյանը, Ռուսաստանի Դաշնությունից դեպի ՀՀ երկու առանձին զանգ կատարելով հայտնել է, թե իբր «Զվարթնոց» օդանավակայանում եւ «Արմենիա» հեռուստաընկերությունում տեղադրված են ռումբեր, որոնք կարճ ժամանակում պայթելու են: Փաստի կապակցությամբ ձեռք բերված նյութերը փոխանցվել են իրավասու պետական մարմիններին` համապատասխան իրավական ընթացակարգեր սկսելու համար», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
