Добавить новость
smi24.net
Новости по-русски
Июль
2016

Իրանը մտադիր է ՀՀ-ի միջոցով ԵԱՏՄ գյուղարտադրանք արտահանել

0

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Երեւանում Թեհրանի նահանգապետարանի պատվիրակության հետ քննարկել է ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, քննարկմանը մասնակցել են Թեհրանի նահանգապետի տնտեսության եւ պաշարների զարգացման հարցերով տեղակալ Մոհամմադ Էմամի Ամինը, ինչպես նաեւ Իրան-Հայաստան առեւտրական պալատի նախագահ Լեւոն Ահարոնյանը:

«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են: Վստահ եմ, որ երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումն ավելի կնպաստի տարբեր ոլորտներում, այդ թվում` գյուղատնտեսության բնագավառում, փոխգործակցության ակտիվացմանն ու խորացմանը», - ասել է Սերգո Կարապետյանը:

Պատվիրակության անդամները նշել են, որ իրենք դիտարկում են Հայաստանի միջոցով ԵԱՏՄ երկրներ գյուղատնտեսական արտադրանքի  արտահանման հեռանկարները:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *