smi24.net
168.am (168 ժամ)
Январь
2019

Новости за 08.01.2019

Օպտիմալացվող նախարարություններում սպասում են կառավարության քննարկմանը. դեռ ոչինչ հայտնի չէ

168.am (168 ժամ) 

Այս պահին դեռևս հայտնի չէ, թե նախարարությունների կրճատման հետևանքով քանի՞ մարդ է դառնալու գործազուրկ, նախարարություններում ո՞ր վարչություններն են շարունակելու աշխատել և որո՞նք են կրճատվելու։

Հակակոռուպցիոն ռազմավարությունը լինելու է կոնսենսուսային փաստաթուղթ և ընդունվելու է բացառապես լայնածավալ քննարկումների արդյունքում. ԱՆ

168.am (168 ժամ) 

2018 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։

Ֆինանսական ընկերությունները Մեծ Բրիտանիայից ավելի քան 1 տրլն դոլար են դուրս բերել՝ սպասելով Brexit-ին

168.am (168 ժամ) 

Բանկերը եւ ֆինանսական մյուս ընկերությունները Մեծ Բրիտանիայից Եվրամիության մնացած երկրներ են դուրս բերել շուրջ 800 մլրդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1 տրլն դոլար) ընդհանուր արժողությամբ տնտեսական գործառնություններ, անձնակազմ եւ հաճախորդների ակտիվներ՝ սպասելով ԵՄ-ից նրա դուրս գալուն (Brexit), որը պլանավորված է մարտի վերջին:

ՊԵԿ-ը չի՞ լուծարվի

168.am (168 ժամ) 

Մեր աղբյուրների պնդմամբ՝ մինչև փետրվարի վերջ ՊԵԿ-ի որոշ բաժիններ լուծարվելու են, իսկ որոշ վարչություններ վերակազմավորվելու են և շարունակեն գործել Ֆինանսների նախարարության կազմում։



Հանրապետությունում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը. իրավիճակն օրինաչափ է

168.am (168 ժամ) 

Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին: Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դրությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ:

Նիկոլ Փաշինյանի ոգևորությունը վաղաժամ է. մասնագետները ուղևորահոսքերի մասին կխոսեն 1 ամսից

168.am (168 ժամ) 

«Հիմա մինչև ԱՎԾ-ն չհրապարակի տարվա ամփոփիչ ցուցանիշները, վաղ է գնահատականներ տալ։ Դա ընդհանուր ուղևորահոսքն է, որը ոչ մի կոնկրետ թվի հաշվարկի վրա չի ազդում»,- ասաց Ա. Մարկոսյանը։

Կյանքից հեռացել է Վիգեն Արզումանյանը 

168.am (168 ժամ) 

Երկարատև հիվանդությունից հետո, 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն Արզումանյանը:

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

168.am (168 ժամ) 

Հունվարի 08-ի ցերեկը առանձին շրջաններում, 09-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

«Մեր հայրենակիցներին թվում է, թե շարունակում են ապրել Սովետական Միությունում». Ռուբեն Բաբայան

168.am (168 ժամ) 

«Մենք հաճախ ասում ենք՝ ղազախները լավ ընդունում են մարդկանց, այնտեղ տարբեր ազգեր են ապրում: Որպես պետություն՝ Ղազախստանը երբեք չի կանգնել Հայաստանի կողքին: Եվ պարզ է, որ բոլոր միջազգային կառույցներում պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Խնդիր կա, որ աջակցություն լինի նաև հանրության կողմից: Ուստի պետք է աշխատել հնարավորինս քիչ նման հնարավորություն ստեղծել: Շատ կարևոր են կապերը, թեկուզ՝ մշակութային»:

Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստները 25 հազար 500 դրամ են. որոշումն ուժի մեջ է հունվարի 1-ից

168.am (168 ժամ) 

2018 թվականի նոյեմբերի վերջին տեղի ունեցած գործադիրի նիստում ընդունվել է որոշում, որով ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը 2019 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 25 հազար 500 դրամ:

Ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ

168.am (168 ժամ) 

Պաշտպանության նախարարի հրամանով այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ: Պաշտպանության նախարարության հավաքակայանում այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը:

Ձյուն և գետնաբուք է

168.am (168 ժամ) 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

«Սահմաններին էական փոփոխություն չկա». Արտակ Դավթյան

168.am (168 ժամ) 

Նախորդ տարիների համեմատ հայ-ադրբեջանական սահմանին որոշակի մասով կրակոցների քանակի նվազման միտում կա: Այս մասին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Գազը թանկացավ. Քաղաքական պայքարում մենք պարտվեցինք

168.am (168 ժամ) 

Պետք է փաստենք, որ տնտեսական առումով անհնար է, որ Հայաստան մտնող գազի գնի փոփոխությունը չազդի երկրի տնտեսական համակարգի վրա: Այնուհանդերձ հայտարարությունը հիմք ընդունելով՝ պետք է փաստենք, որ կա զարգացումների 3 հավանական սցենար, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր բացասական էֆեկտը տնտեսության համար.

ՍՊ ընկերությունը հյուրանոցին չի վճարել ուսուցիչների հանգստի համար նախատեսված գումարը

168.am (168 ժամ) 

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հայտնի է նորընտիր պատգամավորների մանդատների հանձման հանդիսավոր արարողության օրը

168.am (168 ժամ) 

Հայաստանի խորհրդարանի նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Մահացել է ամերիկացի դերասան Ռոբերտ Ռութը

168.am (168 ժամ) 

ԱՄՆ-ի Թորրանս քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) կյանքի 83-րդ տարում վախճանվել է ամերիկացի դերասան Ռոբերտ Ռութը, որը հայտնի է «Կատաղած շներ» եւ «Քրեական ընթերցվածք» ֆիլմերից:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *