Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Декабрь
2022

Новости за 14.12.2022

«Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվածություն ունի՝ ճանապարհը փակվի, և մեր հարյուր-հազարավոր հայրենակիցները հայտնվեն գերության մեջ»․ Էդգար Ղազարյան

168.am (168 ժամ) 

Արդեն 3-րդ օրն է՝ թշնամին փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան էլ ադրբեջանցիները դադարեցրել են Արցախի գազամատակարարումը, ինչի հետևանքով փակ են դպրոցները, մանկապարտեզները և այլ հաստատություններ։

ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայի պաշտոնյաների հետ հանդիպումներին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակը

168.am (168 ժամ) 

Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։

Այլընտրանքային ճանապարհը՝ մի՞ֆ, թե՞ իրականություն. Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի խմբագրման հետևանքները

168.am (168 ժամ) 

168.am-ը մի քանի անգամ գրել է 2020-ի նոյեմբերի 9-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության տարբեր կետերում արված սրբագրումների մասին, մասնավորապես, Լաչինի միջանցքի վերաբերյալ:

«Ադրբեջանը ագրեսոր և ռազմական հանցագործություններով աչքի ընկնող երկիր է, պետք է միջազգային համապատասխան արձագանք լինի»․ Արցախի ՄԻՊ

168.am (168 ժամ) 

«Արցախում իրավիճակը շարունակում է օրեցօր ավելի վատթարանալ, նկատի ունեմ՝ հումանիտար առումով»,- այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Փաշինյանն Արցախի ժողովրդին դատապարտել է ցեղասպանության

168.am (168 ժամ) 

Արցախում իսկական մասշտաբային մարդասիրական աղետ է։ Արցախի հայությունը մեկուսացած է աշխարհից, զրկված է պարենի և դեղորայքի մատակարարումից, գազից։ Ի՞նչ պիտի աներ այս ֆոնին նորմալ հայաստանյան իշխանությունը, ճիշտ է՝ նույնիսկ ամենածայրահեղ միջոցներով հասներ իր հարյուր-հազարավոր հայրենակիցների փրկությանն ու կենսապահովմանը։ Ի՞նչ է անում Փաշինյանի խունտան՝ հրապարակավ հրաժարվում է Արցախի ժողովրդի արդեն նույնիսկ ոչ թե անվտանգության, այլ կյանքի իրավունքի երաշխավորումից, և Երևանի տաքուկ ամառանոցներից ամեն ինչ անում է՝ կոտրելու... Читать дальше...

«Աշխարհը շարունակում է լռել՝ ադրբեջանցի տականք զինվորների համար երկրորդ ցեղասպանության հնարավորություն ստեղծելով». Գև Օրկյան

168.am (168 ժամ) 

Բրիտանահայ շոումեն Գև Օրկյանը խոսել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին՝ տեսանյութ հրպարակելով իր ինստագրամյան էջում:



Նիկոլ, չփորձես մեռնել դատավարությունից առաջ, չփորձես սատկել փակից առաջ. Արմեն Աշոտյան

168.am (168 ժամ) 

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ աշխարհի յուրաքանչյուր անկյունում ապրող հայ այնպես պետք է անի, որպեսզի բոլորը տեսնեն՝ հայը ձեռքերը չի լվացել Արցախից, որ Արցախը հայկական է։

Վստահ եմ՝ Ադրբեջանին չի հաջողվի հպատակեցնել արցախցիներին. Սերժ Սարգսյան

168.am (168 ժամ) 

ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին: Լրագրողները մի քանի հարց ուղղեցին նրան՝ Արցախում առկա իրավիճակի, ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման, ռուս խաղաղապահների անելիքների և ստեղծված իրավիճակի հնարավոր ելքերի վերաբերյալ:

Ժողովուրդ, որպեսզի աշխարհը մեզ հետ հաշվի նստի, պիտի ցույց տանք՝ ազգ ենք, թասիբ ունենք. Շարմազանով

168.am (168 ժամ) 

«Բողոքի ակցիայի նպատակը մի քանիսն է, բայց ամենակարևորն այն է, որ մենք այս  կապիտուլյանտ ուրացողների նման Եռաբլուրը չենք ուրացել: Մենք Վազգենի, Մոնթեի, Դուշման Վարդանի ժառանգներն ենք: Մենք անկախ ու ինքնիշխան Հայաստանի, հայկական ու անկախ Արցախի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի ժառանգներն ենք,- Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ապա հավելեց,- Ինչքան էլ սրանք կանգնեն, ասեն, որ թուրք լինելուց  չեն վիրավորվում, Ալիևից ավելի լավ հիմնավորեն, որ Արցախն Ադրբեջանինն է... Читать дальше...

Խնդիրը սկսվեց 4 տարի առաջ, երբ  Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք մոլուցքով լցված էին Արցախն Ադրբեջան սարքելու. Տիգրան Աբրահամյան

168.am (168 ժամ) 

«Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» բողոքի ակցիայի ժամանակ, այսօր Հանրապետության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց՝ տրամաբանող մարդու առաջին հարցը հետևյալն է՝ ի՞նչ է արել հայը, որ սրանք այսպես ատում են։

«Այս ամենը մեզ համար պարզ էր դեռ 2018 թվականից». Նարեկ Սամսոնյան

168.am (168 ժամ) 

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ այս բողոքի ակցիան այն ամենի քաղաքական արձագանքն է, ինչ արդեն երեք օր է՝ կատարվում է Արցախում։

ԱԳՆ ներկայացուցիչները ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին են ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը

168.am (168 ժամ) 

Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրսբերման, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը, այդ թվում` Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում մասնակցում է բողոքի ակցիային

168.am (168 ժամ) 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որ ի պաշտպանություն Արցախի ապաշրջափակման այս պահին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում։ Ակցիային մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Խաղաղապահների առջև խնդիր է դրվել չկիրառել զենք, վերջնարդյունքում զարգացումները կարող են շատ տարբեր լինել, բայց դրանից պետք է խուսափել. Ալեքսանդր Սկակով

168.am (168 ժամ) 

«Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանցի, այսպես կոչված, էկոակտիվիստների ստեղծած հումանիտար աղետին:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *